Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Լիբանանի նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը դատապարտել է երկիրը նոր ռազմական էսկալացիայի մեջ ներգրավելու փորձերը՝ պահանջելով հետաքննել Իսրայելի տարածքի գնդակոծման միջադեպը։ Այդ մասին տեղեկացնում է «TACC»-ը։
«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան հարավային Լիբանանում, հարված է փրկարարական ծրագրին, որին միաձայն աջակցել են բոլոր լիբանանցիները։ Մենք դատապարտում ենք Լիբանանը բռնության նոր շրջափուլի մեջ ներքաշելու փորձերը, պահանջում ենք լրջորեն վերաբերվել սահմանին տեղի ունեցած միջադեպին և հետաքննել դեպքի բոլոր հանգամանքները», - ասված է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նախագահը հանձնարարել է բանակի հրամանատար գեներալ Ռուդոլֆ Հեյկալին միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ «Անհրաժեշտ է դադարեցնել ցանկացած խախտում, որը կարող է վնասել հայրենիքի շահերին այս նուրբ պահին», - նշված է Աունի հայտարարության մեջ: