Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2021 թվականի հունվարի 29-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ըստ քննիչ Հ. Սարգսյանի խոսքերի վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության, այս մասին հայտարարություն են տարածել Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։
«Կարծում ենք գաղտնիք չէ, որ գործնականում քրեական հետապնդման մարմինները ձևավորել են այնպիսի ոչ իրավաչափ գործելաոճ, ըստ որի՝ իբրև «վկայի» կարգավիճակով անձին հրավիրում են հարցաքննության, այնուհետև ձերբակալում են՝ այդպիսով տալով նրան կասկածյալի կարգավիճակ։ Նման օրինակներ բազմաթիվ են։ Քննիչը բնականաբար չի տեղեկացրել, թե կոնկրետ ինչ փաստի առթիվ հարուցված քրեական գործով է պարոն Հակոբյանը հրավիրվում հարցաքննության, ինչն արդեն իսկ բավարար է փաստելու, որ սկսված գործընթացը բավական հեռու է իրավական տիրույթից։
Օրեր առաջ հայտարարություն ենք տարածել այն մասին, որ առկա են տեղեկություններ, որ իրավապահ մարմինները հրահանգներ են ստացել ամեն կերպ «իրավական» գործընթաց սկսել Վահե Հակոբյանի դեմ և զրկել նրան ազատությունից։
Տեղեկացնում ենք հանրությանը, որ նշված տեղեկատվությունը շարունակում է գոյություն ունենալ օբյեկտիվ իրականության մեջ և Վահե Հոկոբյանին ինչպես սույն հարցաքննությանը կանչելն, այնպես էլ նրա նկատմամբ հետագա պլանավորած յուրաքանչյուր այլ գործողություն մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, քանի որ նման ապօրինի գործընթաց սկսելու հիմք է հանդիսանում բացառապես այն հանգամանքը, որ պարոն Հակոբյանը վերջերս հանդես է եկել ՀՀ իշխանությանը խիստ քննադատություններով, որոնք անկասկած եղել են օբյեկտիվ և նպատակ են հետապնդել ներկայացնել այժմյա խնդիրները, որոնք ոչ միայն ունեն տնտեսական, սոցիալական բնույթ, այլև հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթությունում», - ասված է փաստաբանների տարածած հայտարարությունում։