|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը Երևանի քննչական վարչությունում է: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս` որպես վկա։
Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի եւ այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։
Ինչպես նաեւ կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատեւ ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին եւ գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։
Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում»,- գրել է Աշոտյանը: