Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան դեռևս գտնվում է աղետալի իրավիճակում՝ կապված ռազմական օդաչուների հետ:
Թեև Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից անցել է 4,5 տարի, օդուժի շարքերում զտումները այնքան լուրջ են եղել, որ դրանց հետևանքները դեռ զգացվում են:
Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձի ժամանակ ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները հարվածներ էին հասցնում Ստամբուլ քաղաքին: Ձախողումից հետո Գյուլենական շարժման հետ կապ ունելու մեղադրանքով թուրքական բանակում ձերբակալությունների ալիք էր սկսվել, այդ թվում՝ երկրի ռազմաօդային ուժերի ծառայողների։
Նշվում է, որ հիմա էլ դասավանդողների մեծ մասը պակիստանցիներ են: Որքանո՞վ է հավաստի այդպիսի տեղեկատվությունը, առանձին հարց է, բայց դա մասամբ բացատրում է Թուրքիայի հաջողությունները ԱԹՍ-ներով կռվելու հարցում: Բացի այդ՝ Թուրքիան առանձնապես «չտխրեց», երբ Ս-400 ՀՕՊ համակարգերի պատճառով դուրս մղվեց ամերիկյան Ֆ-35 կործանիչների ծրագրից։