|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է․
«Փաշինյանի ընտանեկան կայքը հաստատեց Mediaport-ի տեղեկությունը. Շիրակի մարզպետ է նշանակվելու Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը: Mediaport-ին հաջողվեց պարզվել, որ Շիրակի ապագա մարզպետի հայրը՝ Ավետիք Հարությունյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ուներ «Հայաստան համահայկական հիմնադրամին» առնչվող քրգործում, քրեական հետապնդումից ազատվել է հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի դեմ կեղծ ցուցմունք տալով:
Այս պահին Վարդանյանի դեմ ցուցմունք տված միակ անձը հենց Հովհաննես Հարությունյանի հայրն է: Եվ հիմա, որպես իր ծառայության դիմաց փոխհատուցում, Ավետիք Հարությունյանը մարզպետի պաշտոն է «վաստակել» որդու համար»։