Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանն այսօր Քաղաքային պանթեոնում լրագրողներին վստահեցրեց, որ ինքը «կեղծ դիտորդ» չի եղել:
Նշենք, որ Աննա Ստեփանյանը Երևանի ավագանու ընտրությունների օրը Երևանի ընտրատեղամասերից մեկում հանդես էր եկել որպես դիտորդ «Կրթություն և մշակույթ» կազմակերպության կողմից։ «Ես այդ հարցին անդրադարձել եմ, 25 տարվա մանկավարժական գործունեության համար եմ նշանակվել»,- ասաց նա՝ արձագանքելով հարցին, թե ՀՀԿ-ին ծառայելու համա՞ր է նշանակվել այդ պաշտոնում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց կարծիքին, թե Աննա Ստեփանյանը կեղծ դիտորդ է։ «Ես այդ կարծիքին չեմ, նա վերջին ութ տարիներին եղել է դպրոցի տնօրեն, և եթե ութ տարի առաջ հիշենք այդ դպրոցի կարգավիճակն ու այսօր, համեմատություն կանենք»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞ր արժանիքի համար է Աննա Ստեփանյանին նշանակել այդ պաշտոնին, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Այս ութ տարիների ընթացքում, որ նա աշխատել է դպրոցում, այնտեղի աշակերտների ծնողներից կլսեք արժանիքների մասին»։