կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-06 11:53
Հասարակություն

Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Yerkir.am-ը  հաղորդում է՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Մարդիկ այսօր միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Պատարագին ներկա են նաև բարձրաստիճան այրեր՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եւ այլոք:

Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի։