կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 16:28
Տնտեսական

Իշխող խմբակը այդպես էլ դասեր չի քաղում իր ստեղծած սպառնալիքներից

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Հաղորդման հյուրը խոսում է ընդդիմության պայքարից, ԱԺ հարթակից և ընդդիմության հնարավորություններից։ Կկարողանա՞ խորհրդարանական ընդդիմությունն արդյունավետ պայքարել իշխանությունների ապապետական քայլերի դեմ, թե՞ այդ հարթակում ևս տանուլ կտա։ Ի՞նչ հնարավոր գործիքակազմ ունի խորհրդարանում ընդդիմությունը՝ հաշվի առնելով, որ իշխանությունը սահմանադրական մեծամասնություն է։

Անդրադարձ է եղել սահմանային լարվածությանը, մասնավորապես՝ Երասխում կրակոցներին։ Թադևոս Ավետիսյանի կարծիքով` դա հերթական բեմադրությունն է զիջումներից առաջ։

Տնտեսագետը խոսել է 45 հազար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման մասին՝ ասելով, որ դրանք իրականում ստվերից դուրս բերված աշխատատեղերն են։ Իրականում մեզանում աղքատության ցուցանիշը մեծացել է, մարդկանց սոցիալական վիճակը՝ վատթարացել։

Մանրամասները՝ տեսանյութում