Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ չեն հարաբերվում, ոչ մի հարցով չեն հանդիպում։ Ավելին՝ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ Սառնությունը ծագել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանձնարարություններ է տվել, որոնք կա՛մ անօրինական են եղել, կա՛մ՝ Մարությանի համար անընդունելի, եւ նա հրաժարվել է կատարել։
Ապա սկսել է աշխատանքի չգնալ, արձակուրդներ վերցնել, ինչը վրդովվեցրել է Փաշինյանին, բայց նա այս իրավիճակից, ինչպես մյուս բոլոր բարդ իրավիճակներից, լուծումը չի գտնում։ Ուղղակի բոլոր պատեհ առիթներով անզորությունից հայհոյում է Մարությանին եւ համարում, որ սխալ էր նրան քաղաքապետ կարգելը։ Սա կառավարման ճգնաժամի եւս մեկ ապացույց է, որից ելքն առանց իշխանափոխության հնարավոր չէ գտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում