|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով մայիսի 8-ը հռչակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։
Փաստաթղթում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ այս օրը ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվել են և «վերահաստատում են իրենց հանձնառությունը Ամերիկայի և աշխարհի անվտանգության, բարգավաճման և ազատության պահպանմանը»:
«Այսօր մեր երկիրը հպարտությամբ նշում է դաշնակից տերությունների՝ նացիոնալ-սոցիալիզմի և ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-ամյակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը մենք նշում ենք ամերիկյան զինված ուժերի անզուգական ուժն ու հզորությունը և խոստանում ենք պաշտպանել բոլոր սպառնալիքներից ազատվելու մեր սուրբ իրավունքը՝ արտաքին և ներքին»,- ասվում է փաստաթղթում։