Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, սակայն գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին. անհրաժեշտ է լուծում գտնել՝ երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին... Շատ բարդ հարց, հնացած, արմատացած անցյալում: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Դրանից հետո Ռուսաստանն էր փորձում»,- ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, որը ղեկավարում էր ԽՍՀՄ–ը հակամարտության սրման ժամանակ:
Խորհրդային Միության նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, կարևոր է չկանգնել այդ կետում և խնդիրը չթողնել չլուծված ևս տասնամյակներ:
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից ՝ առանց հաղթողների և պարտվողների»,- ասել է Գորբաչովը: