Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ արցախցի 6 ընտանիք ապահովվել է կացարանով։ Գրառումը ստորև․
«Թվով ևս 6 ընտանիքի, ում նկատմամբ մենք նախկինում պարտավորություն ենք ստանձնել բնակարանային ապահովում իրականացնելու, կարողացանք կացարանով ապահովել այս տարի, չնայած ծանրագույն վիճակին, որում հայտնվել է Արցախը՝ էլ ավելի սրված կացարանային խնդիրներով։
Նախարարությունը ջանք չի խնայում անհատական մոտեցում ցուցաբերելու և քաղաքացիներին առաջարկներ անելու՝ ըստ իրենց հատուկ կարիքների։
Հարգելի արցախցիներ, գիտենք, որ առկա է կացարանային լուրջ խնդիր։ Հավատացնում եմ, որ համագործակցելով տարբեր գերատեսչությունների հետ, փորձելու ենք առավելագույնն անել հնարավորինս սեղմ ժամկետներում գտնել կացարանային խնդիրների արդյունավետ լուծում՝ ըստ առաջնահերթությունների և կարիքի։
Մինչ այդ շարունակում ենք ժամանակավոր լուծումներ առաջարկել՝ վարձակալական վճարների փոխհատուցման միջոցով։ Սակայն խնդիրը մեր ամենօրյա ուշադրության և աշխատանքի տիրույթում է։
Հայցում եմ ձեր համագործակցությունն ու համբերատարությունը»։