Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ԱԽ առաջիկա որոշումներից մեկը վերաբերելու է «Ֆեյսբուք»-ին։
«Բոլոր պետական աշխատողների ֆեյսբուքյան էջերը փակվելու են, ոչ ոք չի կարողանալու պաշտոնական հաղորդագրություն տարածել, Արցախի նախագահից սկսած․ ով աշխատանքային ժամին մեկ գրառում արեց, կգնա տուն։ Մտնեք մարդկանց աշխատավայրեր, կտեսնեք՝ նստած են համակարգչի առաջ, ինչ-որ բան են գրում կամ կարդում ուրիշի գրածը, դա դադարեցվելու է։ Արցախում բոլորն այնպես պետք է աշխատեն, որ, պատկերավոր ասած, երեկոյան գուլպաները ոտքերից հանելու պահին քուն մտնեն»,- ասել է նա։
«Ստեղծվելու է հանձնաժողով, որտեղ հրավիրված տեխնոլոգներ են աշխատելու, բոլորն էլ՝ հայ, որոնք օգնելու են մշակել արտաքին քարոզչական սպառնալիքներին դիմակայելու ծրագիրը եւ ներքին լրատվական քաղաքականությունը։ Ես քանի օր է՝ ասում եմ՝ չեմ հանդիպել Փաշինյանի հետ, լրատվամիջոցները գրում են՝ հանդիպել է, Հադրութը օրեր առաջ ընկել էր, մարդիկ տարածում էին, թե Հադրութով քայլում են, ասում են՝ դեպի Գետաշեն ու Շահումյան ենք գնում եւ այլն։ Չի լինելու այդպես»,– հայտարարել է Վիտալի Բալասանյանը։