|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԿԸՀ-ն ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուների օգտին քվեարկության արդյունքները՝ նախնական տվյալներով:
Ինչպես սպասվում էր, Սամվել Ալեքսանյանը ձայների մեծ առավելություն է ստացել՝ 42472 քվե: Նրան հաջորդում է ՀՀԿ մեկ այլ թեկնածու՝ Արայիկ Հովհաննիսյանը, որի օգտին գրանցվել է 19710 քվե:
«Ծառուկյան» դաշինքի առաջատար երկու թեկնածուներն են` Հարություն Ղարագյոզյան` 8483, Կարեն Առաքելյանը` 3635 ձայն:
«Ելք»-ի առաջատար թեկնածուներն են` Արայիկ Հարությունյանը (3904 ձայն) և Արարատ Միրզոյանը (3999 ձայն):
ՀՅԴ թեկնածուներից Սամվել Սարգսյանը ստացել է 1060 ձայն, Մհեր Սահակյանը` 709 ձայն, Արթուր Եղիազարյանը` 460 ձայն: