կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 20:07
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղվա անելիքը ներկայացրեց Իշխան Սաղաթելյանը

Այն քաղաքացիները, ովքեր ուզում են գիշերել հրապարակում, պայմաններ ստեղծվելու են և մեզանից շատերը մնալու են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման ահմակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում  բողոքի գործողության ժամանակ։

«Այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն  խրտվիլակը նստած է իր աթոռին»,-հայտարարեց նա՝ նշելով գործողությունների հերթականությունը։

Վաղն առավոտից ամբողջ Հայաստանի Հանրապետությունում շարունակվելու են բողոքի զանգվածային բողոքի ակցիաները։

Վաղը կրկին հայտարարվում է գործադուլ և դասադուլ։

Ժամը 16։00-ին բոլորը հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ մեծ հանրահավաքի։ Սաղաթելյանն ասաց՝ ժամը 16։00-ին կդիմենք ավելի կտրուկ, ավելի վճռական բողոքի գործողությունների։

«Բոլորը, այդ թվում՝ կառավարության շենքում նստած գերագույն գլխավոր խրտվիլակը, ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանան, որ այսօրվա մեր բոլոր պահանջները մնացել են անպատասխան, հետևաբար, ամբողջ պատասխանմատվությունը մնում է իրենց վրա, մեղքը իրենց վիզը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց՝ զուգահեռ աշխատել ԱԺ պատգամավորների վրա՝ նրանց հասկացնելու համար իրենց պարտականությունը։

Ակցիայի մասնակիցները երթով երկու շրջան պտտվեցին կառավարության շենքի շուրջը, ապա Հանրապետության հրապարակում խարույկներ վառեցին, սկսեցին երգել ու ելույթներ ունենալ։

Մանրամասն՝ տեսանյութում․