Սիրելի հայրենակիցներ, ուրեմն եկեք մեկ անգամ ևս ֆիքսենք վաղվա մեր անելիքները, հանդիպումների տեղն ու ժամը՝

09:30 - Մեքենաներով հավաքվում ենք Աշտարակի խճուղու սկզբնամասում (Կարմիր խաչի մոտակայքում) և ավտոերթով շարժվում դեպի Վանաձոր։

12։00 - Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի կանանց և աղջիկների երթը։

13։00 - Հանրահավաք Վանաձորում։

13։00-14։00 - Բոլորս մեր մեքենաներում բարձր միացնում ենք «Զարթնիր Լաո» և «Հայեր միացեք» երգերն ու հաղթանակի հնչյուններով ողողում Երևանի ու ողջ Հայաստանի փողոցները։

18։00 - Մշակութային ծրագիր Ֆրանսիայի հրապարակում։ Ելույթներով հանդես կգան մշակույթի գործիչներ։

20։00 - Մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, որին կհետևի Դիմադրության երթ։
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,
ԱԺ փոխնախագահ