կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-15 18:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուռ համաձայնությամբ՝ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով, դելիմիտացիա եւ դեմարկացիա են իրականանցնում․ Ա․ Վանեցյան

Այս մարդիկ՝ մնալով իշխանության, ամենօրյա ռեժիմով քանդում են մեր երկիրը, քանդում են մեր անվտանգային համակարգը, մաս-մաս հանձնում են մեր երկիրը, չեն կարողանում ներկայացնել Հայաստանի եւ Արցախի շահերը․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իշխանությունների հակապետական քայլերից։

«Ունենք չավարտված պատերազմ, չլուծված հարցեր, եւ Ադրբեջանը այսօր` օգտագործելով իշխանության թուլությունը, փորձում է առանց խոսքի իրականացնել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Անդադար խոսում ենք Արցախի մասին, մեզ լռեցնում են ասելով՝ դուք ուզում եք պատերազմ, մյուս անգամ չխոսեք։ ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո երբ ասում էի՝ պատերազմ է լինելու, զոհեր ենք ունենալու, բոլորը ասում էին՝ Վանեցյանը մարդկանց մեջ խուճապ է տարածում»,-ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի մարզում հայկական տեղանունները ադրբեջանական անունով անվանելուն՝ Վանեցյանն ասաց․ «Սկզբում ուզում էինք հավատալ, որ սխալմունք է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն անելը, սակայն դրանից հետո Փաշինյանի թիմակիցները սկսեցին արդարացնել՝ ասելով, որ Փաշինյանը չի սխալվել, հատուկ այդպես է արել, որպեսզի դրանով ընդգծի, որ ադրբեջանական զինուժը չի մտել հայկական տարածք, այլ գտնվում է իր տարածքում: Ենթադրում եմ, որ իրենք փաստացի հասկանալով, որ դեմարկացիա եւ դելիմիտացիա բերելով օրակարգ ունենալու են խնդիրներ, եւ այս փուլում լուռ համաձայնությամբ իրականացնում են սահմանազատում՝ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով»:

Վանեցյանի պատկերացմամբ՝  նման իրավիճակում ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, ընդվզի, գա թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից պահանաջի բացատրություններ։ «Բայց, ցավոք ժողովրդի կողմից ոչինչ չի արվում։ Ընդդիմությունն ամեն բան անում է որպեսզի կանխի, բարձրաձայնում է հարցեց, եթե պետք լինի կրկին դուրս կգա փողոց»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ ժողովրդը կրկին ընտրեց Փաշինյանին՝ Վանեցյանը պատասխանեց․ «Հիմա կա՛մ պետք է որոշում կայացնենք ու ասենք՝ ժողովուրդը ասում է, թո՛ղ երկիրը հանձնի, բայց մնա իշխանության, կա՛մ՝ սկսենք աշխատել ժողովրդի հետ, շարունակենք մեր պայքարը, որպեսզի կարողանանք վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացին»։

Վանեցյանը հիշեցրեց, որ երբ նոյեմբերի 9-ին ստորագրվեց հայտնի հայտարարությունը, զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած էին, բայց հայտարարությունից հետո, ադրբեջանական զինուժը առանվազն 60-70 կիլոմետր առաջ է եկել։ «Հայտարարությունը ստորագրելու ժամանակ ադրբեջանական զինուժը առանվազն 60-70 կիլոմետր հեռու է եղել Սյունիքից։ Հետո բանավոր պայմանավորվածությունների արդյունքում այդ տարածքները տվել են»,-հավելեց նա:

Մանրամասները դիտեք տեսանյութում