Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեզ հիմա անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանից զերծ Հայաստան՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդադարատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած՝ «Արժանապատվության երթի» ժամանակ լրագրողների հետ զրույցում:
Դա, ըստ նրա, նշանակում է առանց կեղծիքի ու առանց անարժանապատիվ պահվածքի Հայաստան:
Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ երկիրը կաթվածահար է, իսկ նման պայմաններում երկար կառավարել Նիկոլ Փաշինյանը չի կարող եւ գնալու է:
Իրավապահ համակարգը, նրա խոսքով, երկուսուկես տարի կատարել է Նիկոլ Փաշինյանի հրահանգները՝ պատերին ծեփելով, ասֆալտին փռելով, իսկ այժմ, երբ Նիկոլ Փաշինյանը ասֆալտին է փռվել թուրքի կողմից, շարունակում է իրավապահ համակարգից ակնկալել, որ նրանք կատարեն իր հրահանգները ու պայքարել Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների դեմ։
Արդարադատության նախկին նախարարը իրավապահ համակարգի աշխատակիցներին կոչ արեց ցույց տալ, որ իրենք էլ հայրենիք ունեն․ «Այդ հայրենիքը միայն իմը չէ, Իշխանինը չէ, ձերն էլ է, և ուրեմն, Նիկո՛լ, հեռացիր»։
Արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի մտադրության մասին Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ նրանք, իրոք, պատրաստվում են ընտրությունների եւ դա անելու են իրենց համար առավել հարմար պահի:
«Իրենց հաշվարկները, կարծում եմ, սխալ են, եթե կարծում են, որ մարդիկ չեն ընդդիմանալու»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է, հետեւաբար, նրանք չեն կարող լինել ընտրությունների կազմակերպիչ եւ չեն կարող երաշխավորել ազատ ընտրություններ:
«Ասեմ ավելին, նրանք դա չեն արել նաեւ 2018-ին: Բազմաթիվ այդ մասին վկայություններ կան: Հիշենք Դավիթ Սանասարյանի ասածը՝ տարբեր պատգամավորների համար վարչական ռեսուրսի կիրառման մասին: Բայց էս պահին դա չենք քննարկում»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա ոչ թե որովհետեւ չի կարող երաշխավորել ազատ ընտրություններ, այլ որովհետեւ ինքը թուրքի հետ գործարքի գնացած պետության ղեկավար է: Իսկ ընտրությունների ազատ, արդար լինելը պետք է ապահովի նոր կառավարությունը, որը լինելու է ներառական․ այնտեղ լինելու են պրոֆեսիոնալներ տարբեր թիմերից: Վազգեն Մանուկյանը ևս ասել է, որ հին ու նոր չեն լինելու, լինելու են պրոֆեսիոնալներ:
Ավելի վաղ ներկայացրել էինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքը։
Մանրամասն՝ տեսանյութում․