Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերը ՀՀ արդարադատության նախարարին հարց են հնչեցրել քաղբանտարկյալների վերաբերյալ: Մասնավորապես` օգտատերերից Անի Կաղինյանը նշել է, որ այսօր Հայաստանում 70 անձ բանտերում է քաղաքական հայացքների համար:
«Ես չգիտեմ` ինչպիսի գործեր են դրանք, և ում մասին է խոսքը, յուրաքանչյուրը կարող է ընդհանրական գնահատականներ հնչեցնել, և դա յուրաքանչյուրի իրավունքն է: Այն գնահատականը, որ ես հնչեցրել եմ «քաղբանտարկյալ» եզրույթի մասով, հիմնվել եմ Եվրոպայի խորհրդի կողմից հաստատված չափանիշների վրա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ գնահատական տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրություն:
Հարցին, թե որքանո՞վ է իրավաչափ ոստիկանին հարվածելու համար անձին 3 տարի դատապարտելը, իսկ տոնածառ դնելու համար նախատեսել 5 տարվա ազատազրկում, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատողական դատողությունների մակարդակում դատողություններ հնչեցնել, եթե ուզում եք, որ ես որակեմ` արդարադատություն կա՞, թե՞ ոչ , ապա այդ առումով ընդհանարական գնահատականներ երբեք չեմ հնչեցնի: Անկախ նրանից` ինձ անարգանքի սյունին կգամեն, թե` ոչ, անկախ նրանից դա դուր կդա օգտատերերին, թե` ոչ, ես` որպես արդարադատության նախարար, ցավոք կամ բարեբախտաբար, իրավասություն չունեմ որևէ կերպ միջամտելու դատական պրոցեսին: Դա ինձ համար կհամարվի նույնքան հանցագործություն, որքան այն հանցագործությունները, որոնց մասին բարձրաձայնում եք: Արդարադատության նախարարը մի գործառույթ ունի՝ ավարտված դատական ակտից հետո եզրկացություն կազմել և հարուցել կարգապահական վարույթ»: