Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, խոսելով նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանում, շեշտել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերությունների կարգավորման նոր ուղիներ գտնելու և Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու կարևորությունը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: Վրաստանը համարում է, որ այդ տարածքներն օկուպացված են:
«Սառեցված հակամարտությունները լուծելու և օկուպացիան հաղթահարելու համար անհրաժեշտ է նոր մոտեցում և ելք ինքնամեկուսացումից... Ի տարբերություն ամբողջ աշխարհի և մեր ամենամոտ գործընկերների, չի կարելի լինել միակ երկիրը, որը հրաժարվում է դիվանագիտությունից: Պետք է նշել, և դրանում ես մասամբ համաձայն եմ ընդդիմության հետ, որ Ռուսաստանի հետ միայն զուգահեռ դիվանագիտությունը արդարացված չէ»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով`երկխոսությունն ունի իր ձևաչափերը, և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունն անհրաժեշտ է: Նախագահը նշել է, որ «կարևոր է գտնել աբխազ և օս եղբայրների հետ հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ»: Երկրի ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է գտնել հեռավորությունը կրճատելու և միավորվելու ուղիներ, և դրա համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: