|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վրաստանը Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկխոսության վերականգնման կարիք ունի, ընդ որում` նախաձեռնությունը պետք է հանդես բերի Թբիլիսին. РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է «Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն:
«Առանց ՌԴ-ի և Վրաստանի ղեկավարների միջև ուղիղ երկխոսության ոչինչ չի ստացվի: Պարզապես պետք չէ վախենալ: Ուղղակի մենք` վրացիներս, պետք հասնեք այն բանին, որպեսզի Վրաստանի կառավարությունում ներառվեն մարդիկ, որոնք չեն վախենա, որ իրենց այցը Մոսկվա, իրենց հանդիպումը ՌԴ նախագահի հետ կգնահատվի որպես դավաճանություն»,-ասել է Բուրջանաձեն:
Նրա խոսքով`առաջին քայլերը պետք է անի Վրաստանը, քանի որ Ռուսաստանի կողմից նման քայլեր արդեն եղել են: