|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում` ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում, ընդգծել է ԱՊՀ-ի կարևորությունը և արտաքին հարթակներում` ՄԱԿ-ում, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, հումանիտար և իրավապահպան ոլորտներում երկրների փոխգործակցության նշանակությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Պեսկովի խոսքով` առաջնորդները խոսել են նաև տնտեսական հարցերի մասին, և Պուտինն իր ելույթում նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է առավելագույնս բացահայտել ԱՊՀ շրջանակում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ներուժը:
Պուտինը կոչ է արել ԱՊՀ-ի գործընկերներին ընդլայնել ազգային արժույթներով փոխադարձ գործարքների ծավալը: