|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նախօրեին թուրքական հայտնի Haberturk պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով, հայտնել էր, որ Անկարան թույլ է տվել 400 հայկական բեռնատարների ամեն տարի Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թույլտվությունը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:
Այս լուրը տեղ էր գտել նաև ադրբեջանական haqqin.az կայքում, ինչից հետո գիշերը կայքի խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը:
«Մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը: Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը աշխատանքային վիզաներ տրամադրելը քննարկման առարկա չէ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ: