Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը չի կարծում առանց կառավարության կառուցվածքային փոփոխությունների, հնարավոր լինեն կրճատումներ:
Այսօր խորհրդարանում, անդրադառնալով երեկվանից «Ֆեյսբուք»-ում շրջանառվող փաստաթղթին, համաձայն որի` նախատեսվում է պետական կառույցներում 10 հազար աշխատող կրճատել, նա ասաց. «Այդ պրոցեսն ամբողջությամբ թափանցիկություն է պահանջում, և թափանցիկությունն է միակ երաշխիքը, որ քաղաքացիները վստահ լինեն` աշխատանքից չեն ազատվի, կրկին ուղղորդվելով խնամի-ծանոթ-բարեկան սկզբունքով, ինչպես նախկինում եղել է։ Հստակ պետք է սահմանվի, թե ինչպես են ընտրվելու այն աշխատակիցները, որոնք ազատվելու են աշխատանքից, և պետությունն ինչ պատասխանատվություն է իր վրա վերցնելու աշխատանքից ազատված քաղաքացիների հետ կապված»։
Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ այդ մասշտաբների կրճատումը կհանգեցնի զանգվածային բողոքների, Գորգիսյանը պատասխանեց` չի կարող ասել` բողոքի կհանգեցնի, թե` ոչ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հեռանկար են այդ քաղաքացիներն իրենց համար տեսնելու։
Երեկ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի` վարչապետին ուղղված գրությունը պետական համակարգում աշխատող 10 հազար քաղաքացիների կրճատման հիմնավորումների մասին։