Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մեկ բան` այնպիսի հարաբերություններ, որոնց իրենք սովոր են տեսնել, Հայաստանի հետ չեն լինելու. Գավառում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին:
Նրա խոսքով` մենք լուռումունջ համակերպվողի դերում չենք լինելու: «Այնպիսի տպավորություն է, որ շատերն իներցիայով ուզում են, փորձ են անում կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, փոքր ժողովրդի: Ես պարզ ասում եմ, որ չի անցնելու դա, քանի որ հնարավոր է` մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք փոքր ժողովուրդ չենք, մենք մեծ ժողովուրդ ենք, որովհետև մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մենք մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ միջազգային հարաբերություններում մեր ժողովուրդն ու մեր կառավարությունն ի վիճակի են պաշտպանել մեր երկրի շահերը, և այս փաստի հետ պետք է բոլոր հաշվի նստեն: Փաշինյանը խոստացավ, որ այդպես էլ կլինի` հաշվի կնստեն:
Հիշեցնենք, որ Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Ա. Գլազը մեկնաբանել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարությունը, թե բացատրություն կպահանջի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկելու համար:
Գլազը նշել է, որ երևում է` Փաշինյանը իրեն միջազգային դատախազ է երևակայում, որը լիազորված է պատժել կամ ներում շնորհել: