Փոխարժեքներ
14 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղակայել. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»- ի թղթակիցը:
«Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական ապահովման վրա։ Եվ պատրաստ ենք օգնել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք տեղավորել մինչեւ 40 մարդ», - լրագրողներին ասել է բժշկական ջոկատի պետ Յարոսլավ Իվանովը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրահատարանի, ատամնաբուժական կաբինետի եւ ակնաբույժի աշխատասենյակով: Առկա են թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային և ռենտգենյան սարքավորումներ։