Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ծպտյալ հայերն ավելի հաճախ են բացեիբաց խոսում իրենց հայ լինելու մասին: Դիարբեքիրցի Գաֆուր Թյուրքայը իրեն հայ է համարում. «Փառք Ալլահին, մենք հայ ենք» հոդվածում գրում է թուրքական «Ռադիկալը»:
Ըստ թերթի` Թյուրքայը մեծացել է որպես սուննի մահմեդական, նրա հայրը նույնիսկ հաջ է կատարել Մեքքա: Թյուրքայը, որը 15 տարեկանում իմացել է, որ իր իսկական անունը Օհանյան է, ասում է, որ թեեւ մահմեդական է, սակայն չի ցանկանում հրաժարվել իր անցյալից եւ մշակույթից, ցանկանում է հայերեն սովորել:
Ըստ նրա` Դիարբեքիրում ապրող մահմեդական հայերը ճանաչում եւ ընդունում են միմյանց, սակայն քրիստոնյա հայերը նրանց չեն վստահում, նույնիսկ արհամարհում են: «Կարծես` մենք հնարավորություն ենք ունեցել ընտրելու մեր կրոնը: Հայերի միավորումը պետք է լինի ազգային ինքնության եւ մշակույթի շուրջը, այլ ոչ թե դավանանքի»,- համարում է երիտասարդը:
Այնուհետեւ թերթը գրում է, որ, ըստ թուրք տխրահռչակ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուի, Թուրքիայի թուրքմենների, սուննի քրդերի եւ ալեւի քրդերի մեծ մասը հայկական արմատներ ունեն: Իսկ Արտվինի եւ Ռիզեի մահմեդական հայերը` համշենահայերը, հետազոտող եւ քաղաքական գործիչ Իսմեթ Շահինի խոսքերով, որը նույնպես համշենահայ է, պահպանում են իրենց քրիստոնեական ավանդույթները: