|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման և այլ հարցեր: Լարս Պատրիկ Բերգը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսով քննարկում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:
ԵԽ պատգամավորը հայտնել է, որ խոսել են պատերազմին առնչվող մի շարք հարցերի մասին:
«Դրանց ես կանդրադառնամ Եվրախորհրդարանում, հատկապես՝ Ադրբեջանի կողմից պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավմանը: Մենք խոսել ենք միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի կիրառման մասին, որի մասին բազում ապացույցներ կան, և միջազգային հանրության կողմից այդ կապակցությամբ հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Մենք նաև պայմանավորվեցինք, որ բոլոր պատերազմական հանցագործությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, հատկապես՝ հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը»,-նշել է պատգամավորը: