կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-22 21:27
Հասարակություն

Արցախում զոհվել է արմատներով ջավախքցի, ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը

Արցախում զոհվել է արմատներով ջավախքցի, ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը

Արցախում զոհվել է արմատներով ջավախքցի, Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղացող Էդիկ Գագիկի Կիրակոսյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Սիրարփի Ափոզյանը, «Ըռունդ Ջավախք» խմբում գրառում է կատարել. «Եվս մի անավարտ երազանք… Էդիկ Գագիկի Կիրակոսյան: Բառերը լռվում են կոկորդումս, լուսերես երիտասարդ, տաղանդաշատ ֆուտբոլիստ։ Խաղում էր Հայաստանի երիտասարդական (17, 18, 19 տարեկանների) հավաքականում, երազում էր խաղալ արտասահմանյան ճանաչված ակումբներում։ Ավաղ… Նա կարող էր չծառայել բանակում, բայց զորակոչվեց և իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի, հանուն մեր ապագայի։ Էդիկի արմատները գալիս են Ջավախքի Խորենիա գյուղից՝ օժտելով նրան քաջությամբ, համառությամբ, գործին նվիրվելու վեհ ցանկությաբ։ Հանգչիր խաղաղությամբ տղաս, թող հոգիդ լույսի բաժին դառնա։ Հավիտյանս պարտական ենք քեզ և մեր մյուս լուսավոր նահատակներին»:

Աղբյուրը՝ jnews.ge