Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ֆեյքերի ֆաբրիկայի մի կետ են բացահայտել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները՝ ըստ Yerkir.am-ի պնդում է «ՎԵՏՕ»-ի անդամ Հերմինե Գրիգորյանը։
Նրանք տեսախցիկներով մտել են մի նկուղային հարկաբաժին, որտեղ նստած մի խումբ կանայք համակարգիչներով աշխատում են։ Հերմինե Գրիգորյանի մեղադրանքներին, թե՝ չե՞ն ամաչում՝ զոհվածի ընտանիքների հասցեին վիրավորական արտահայտություններ են գրում, որևէ մեկը չհակադարձեց, չժխտեց, չհաստատեց։
Հերմինե Գրիգորյանը տեսանյութը հրապարակել է կից գրառմամբ․ «Գտել ու այցելել ենք ֆեյքերի ֆաբրիկայի գրասենյակը, որտեղ նստած անհայրենիքները հայհոյում են զոհվածների հարազատներին, արցախցիներին ու ամբողջ հայ ազգին»։
Մանրամասն՝ տեսանյութում․