Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժմումը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ծրագրային ելույթն այսօր՝ 01.10.2019թ.-ին Մատենադարանի դիմաց տեղի ունեցած շտապ հավաքին
Ողջունում եմ ձեզ, սիրելի ընկերներ և համակիրներ, ինչպես արդեն գիտեք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման թիմը վերջին ամիսների ընթացքում զբաղված է մեր պետականության համար ծայրահեղ անհրաժեշտ գործունեությամբ: Որքան էլ Սորոսից վարձատրվողները լեգենդներ հյուսեն մեր մասին, իրականում մեր ռեսուրսները խիստ սահմանափակ են: Շատ հաճախ փորձում ենք գործը գլուխ բերել տարբեր հնարամտություններով, որպեսզի կարողանանք ներկայանալի և հետաքրքիր ակցիաներով ՀՀ քաղաքացիների ուշադրությունը գրավել մեր պետականությունը պարուրած և խեղդող օտարերկրյա գործակալական ցանցի կործանիչ գործունեության վրա:
Մեր գաղափարները կիսող մարդիկ անընդհատ պրոգրեսիայով աճում են, և դա, բացի ուրախացնող փաստ լինելուց, նաև իրապես շատացնում է մեր ռեսուրսները: Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ ապրիլ ամսին, ես մեն-մենակ պարզել էի ցուցապաստառները՝ փորձելով մոտենալ և իրազեկել ԵԱՏՄ հերթական միջոցառման մասնակից երկրների ղեկավարներին՝ օտարերկրյա գործակալական ցանցի վտանգների մասին:
Մայիսին «ես»-ը դարձավ «մենք», ու մենք օրեր շարունակ փորձում էինք ճեղքել Սորոսի գրասենյակը հսկող ոստիկանական բազմաքանակ պատնեշը, որպեսզի հնարավորություն ստանայինք մեր խաղաղ ցույցն իրականացնել ամրոցի նման պաշտպանված գրասենյակի մուտքի դիմաց: Հուլիսին մենք ցույցեր և երթեր իրականացրեցինք ՍԴ-ի դիմաց՝ հայտարարելով, որ ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալված է, և այդ տապալման պատվիրատուն ու սպառողը Սորոսի գործակալական ցանցն է: Օգոստոսին մենք հայտարարեցինք այլ ուժերի հետ մեր օրակարգով բանակցությունների ամիս: Այդ ամսվա ընթացքում մենք թակեցինք բազմաթիվ դռներ և ունեցանք բազմաթիվ հանդիպումներ: Ըստ էության, «ՎԵՏՕ»-ի հիմնական թիմը ձևավորվեց և ամրապնդվեց հենց օգոստոս ամսին:
Այս ամսին՝ սեպտեմբերին, «ՎԵՏՕ»-ն իրականացնում է շարունակական խաղաղ ակցիաներ Սորոսի գրասենյակի դիմաց՝ նկարահանելով և հրապարակայնացնելով բոլոր այն մարդկանց դեմքերը, ովքեր փողի դիմաց համագործակցում են այդ գրասենյակի հետ և, ըստ էության, հանդիսանում են ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի վարձկանները ՀՀ-ում:
Մեր բոլոր ակցիաները խիստ անհանգստացրել են օտարերկրյա գործակալներին: Այս ընթացքում անձամբ իմ նկատմամբ իմ տան դիմաց գիշերով սորոսականների կողմից իրականացվել է խուլիգանական հարձակում և առևանգման փորձ: Այդ գործին մանրամասն կանդրադառնամ ուրիշ առիթով և կարծում եմ՝ այս թեմայով հանրությանը ապշեցնելու առիթ կունենամ:
Սորոսականները տարբեր շինծու հայտարարություններով փորձել են իմ նկատմամբ թվով ինը քրեական հետապնդում իրականացրել: Ինձ լռեցնելու նպատակով քաղաքացիական հայցերի հաշիվն արդեն կորցրել եմ: Ինձ դատի է տվել սորոսական Դանիել Իոաննիսյանը, իմ դեմ հայց է ներկայացրել կարկառուն սորոսական Արսեն Խառատյանը, մարդասպանի սորոսական կին Զարուհի Մեժլումյանն արդեն այնքան է ինձ դատի տվել և դիմել ոստիկանություն՝ տարբեր հոդվածներով ինձ բանտարկելու պահանջով, որ նույնիսկ հաշիվը կորցրել եմ:
Մեզ՝ «ՎԵՏՕ»-ի թիմին անընդհատ փորձում են թիրախավորել էժանագին բամբասանքներով, որոնք ծիծաղելիության աստիճան սուտ են: Այսօր ես, նայելով ձեր աչքերի մեջ, ցանկանում եմ զեկուցել, որ մենք՝ ՎԵՏՕ-ականներս կոտրվող տեսակից չենք: Ամեն մի սուտ ու շինծու հետապնդմանը մենք պատասխանելու ենք ճշմարտության բացահայտմամբ, ամեն ստորությանը մենք պատասխանելու ենք նորանոր փաստերով ու հրապարակումներով: Մենք նահանջելու տեղ չունենք, մեր փոխանցման տուփի մեջ հետընթաց ռեժիմն իսպառ բացակայում է:
Քանի որ խոսք գնաց անցած ամիսների մասին, մի քանի բառով կներկայացնեմ նաև մեր հաղթանակները, որոնք այս պահին կմտաբերեմ:
Հունիս ամսին, մեր ցույցերից խուճապահար եղած, Սորոսի գրասենյակը օգնություն աղերսող նամակ էր հրապարակել, որին միացել էր ՀՀ-ում գործող 66 կազմակերպություն: Սա սոսկալի մեծ թիվ էր: Այդքան կազմակերպություն այդ օրերին որևէ խնդիր չէր տեսնում իր անունը կապել մեր պետականությունն ավիրող օտարերկրյա գործակալական ցանցի հետ: Սեպտեմբերին սորոսականները նույն բովանդակությամբ օգնություն աղերսող, ինչպես կասեր մեր վարչապետը՝ վնգստացող նամակ տարածեցին, որին միացավ ընդամենը 5 կազմակերպություն: 66 կազմակերպությունից երեք ամիս անց մնաց 5-ը: Սա, իհարկե, մեծ առաջընթաց է ընդամենը երեք ամսվա գործունեության համար: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ փողեր են ստացել տրանսվեստիտ մարմնավաճառներին որպես ՀՀ քաղաքացու էտալոնային օրինակ ներկայացնելու համար, այսօր սկսեցին ամաչել հրապարակային տեղերում երևալուց: Այդ հանկարծակի ամոթն առաջացավ «ՎԵՏՕ»-ի թիմի, հատկապես այստեղ կցանկանայի նշել՝ մեր թիմում նվիրվածությամբ աչքի ընկող գեղեցիկ աղջիկների օրնիբուն աշխատանքի շնորհիվ:
«Բաց հասարակության հիմնադրամներն» ամիսներ առաջ վախից փակեցին իրենց կայքում գրանտ ստացողների մասին տեղեկատվությունը: Այս քսաներկու տարվա մեջ առաջին անգամ գրանտ ստացող մարդկանց անունները թաքուն են պահվում: «Բաց հասարակության հիմնադրամները» «ՎԵՏՕ»-ն դարձրեց «Փակ հասարակության հիմնադրամներ»: Այս փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք սկսեցինք հետևողականորեն հրապարակել ամենապիղծ ծրագրերի համար Սորոսի գրասենյակից գրանտ ստացողների անունները: Հանրությունը սկսեց ստանալ այն տեղեկատվությունը, որը տարիներ շարունակ խնամքով թաքցրել են իրենից: Սա ապարդյուն ջանք էր Լարիսա Մինասյանի կողմից, որովհետև մենք, սկսած գրասենյակի բացման օրից մինչ այսօր, ունենք բոլոր գրանտերն՝ անուն առ անուն: Օրինակ՝ Արթուր Սաքունցը հունվար ամսին 130 000 դոլար փող է ստացել խաղասիրության քարոզ իրականացնելու համար, որի շրջանակներում Սաքունցի գրանցված աշխատողը հանդիսացող մարդիկ սկսեցին սոցցանցերում ադրբեջանական դրոշի հետ լուսանկարներ տարածել:
Հաջորդը՝ մեզ հետ սկսել են ակտիվորեն համագործակցել մարդիկ, ովքեր հենց հիմա աշխատում են Սորոսի գրասենյակում և մեզ տրամադրում են գրասենյակում կատարվողի մասին ներքին տեղեկատվություն: Այդ մարդիկ անգնահատելի օգնություն են ցուցաբերում մեր պայքարին, և ես հուսով եմ՝ շուտով հնարավորություն կունենամ այդ հայրենասեր մարդկանց անունները հրապարակային հնչեցնել, որովհետև նրանք մարդիկ են, ովքեր միգուցե ինչ-ինչ պատճառներով աշխատանքի են անցել Սորոսի գրասենյակում, սակայն մեր գործունեության շնորհիվ հասկացել են՝ ինչպիսի պետականակործան գործունեության մեջ են ներքաշվել և հիմա, մեղավորության զգացումը սրտներում, փորձում են օգնել մեզ...
Հաջորդը՝ Սորոսի գրասենյակից իրենց կամքով հեռանում են աշխատակիցներ, ովքեր այլևս չեն ցանկանում որևէ կերպ առնչվել այդ գրասենյակի պիղծ գործունեությանը և ենթարկվել հանրային պարսավանքի հարևան-բարեկամների կողմից...
Հաջորդը՝ Սորոսի գրասենյակը մոբիլիզացրել է իր գործակալական ցանցի մնացորդները և նույնիսկ այնպիսի կերպարների, որոնք վաղուց վարկաբեկված ու խայտառակված են: Գրասենյակում անցյալ շաբաթվանից խուճապային տրամադրություններ են: Զանգում, հրամայում են բոլորին, ում այս տարիների ընթացքում գումարներ են տվել, անպայման երևալ գրասենյակի դիմաց:
Ինչպես տեսնում եք՝ հիմնականում հավաքվում են գործակալական ցանցի ամենավարկաբեկված կերպարները, և այդ մարդիկ հավաքվում են «Սորոսի վաստակներ» գրառումների կողքին, որոնցով «ՎԵՏՕ»-ն սիրով զարդարել է Սորոսի գրասենյակի պատերն ու հարակից տարածքը: Այո՛, մենք մի քիչ ցինիկ ենք...
Մի քանի խոսք այն մասին, թե ովքեր են Սորոսի վաստակները և ինչ գործունեություն են նրանք ծավալում մեր երկրում: Բազմաթիվ առիթներով հանրայնորեն բացահայտել եմ Սորոսի վաստակների կերպարը: Շարքային Սորոսի վաստակը մի մարդ է, ով իր կյանքում չունի որևէ արժեք ու սկզբունք: Սորոսականն Աստծուն չի հավատում, ընդհանրապես որևէ բանի չի հավատում, բացի ԱՄՆ դոլարներից: Դոլարի դիմաց Սորոսի վաստակը պատրաստ է հերքել Աստծո գոյությունը, սակայն երբեք, կրկնում եմ՝ երբեք կասկածի տակ չի առնի իր տիրոջ՝ օլիգարխ Ջորջ Սորոսի որևէ միտք: Սրանք մարդիկ են, ովքեր վճարի դիմաց պատրաստ են փոխել իրենց անունը, հայրանունը, ազգությունը...
Սորոսականները փորձում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը հարմարեցնել իրենց օտարերկրյա տիրոջ քմահաճույքներին, իսկ ինչպես գիտեք՝ աշխարհում չկա որևէ երկիր, որը սորոսականների ազդեցության տակ գտնվելով՝ ներքաշված չլինի պատերազմի, տարածքների կորուստի, ահաբեկչության, քաղաքացիական բախումների, արյան մեջ: Այդպիսինն է Սորոսը, մարդ, ով իր ամբողջ կապիտալը կուտակել է ճգնաժամերի, արյան, կեղծիքի, ստի միջոցով:
Ի՞նչ են ուզում Սորոսի վարձկանները մեր երկրից: Ո՞րն է Սորոսի վաստակների օրակարգը Հայաստանի Հանրապետությունում: Բերեմ մի քանի օրինակ:
Պայքար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ
Տարիներ շարունակ իրականացվել է հետևողական աշխատանք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վարկաբեկելու նպատակով: Այս պահին որպես օրինակ նշեմ սորոսական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, ով Սորոսի փողերով հրապարակել է գիրք՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասագրքերում ձևախեղելու և եկեղեցու պատմությունից նրա բացառիկ պատմական առաքելության և ըստ այդմ՝ բացառիկության դերը նվազեցնելու միտումով:
Կրթական համակարգի մասին խոսելիս կբերեմ միայն մեկ օրինակ, որ տրանսվեստիտ մարմնավաճառին ընդունել է ՀՀ կրթության նախարարը և նրա իսկ խոսքերով՝ բավարարել մարմնավաճառին: Այստեղ կարելի էր միայն ուրախանալ, եթե խոսքը վերաբերեր կրթության նախարարի և նրա սորոսական տեղակալների նախասիրություններին, ավաղ, տրանսվեստիտ մարմնավաճառն այցելել էր նախարարին, որպեսզի լուծեր դպրոցներում տրանսվեստիտների իրավունքների պաշտպանության խնդիրները:
Ստամբուլյան կոնվենցիա
Ստամբուլյան կոնվենցիայի՝ ստի ու կեղծիքի վրա կառուցված քարոզարշավն իրականում ծաղր է բռնության իրական զոհերի նկատմամբ: Կոնվենցիայում սոցիալական սեռերի մասին եզրույթը, որը ճարպիկ սորոսականները փորձում են լղոզելով անցկացնել, հղում անելով վեհ գաղափարներին, քննադատվեց ընդհուպ մինչև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից:
Բանակ
Բանակը, սորոսականների պատկերացումներով, աշխարհի մասշտաբով ընդհանրապես ավելորդ և քանդման ենթակա կառույց է: Ջորջ Սորոսի բաց հասարակության գաղափարը կատեգորիկ մերժում է բանակի անհրաժեշտությունը, իսկ միլիարդատիրոջ հայաստանյան վարձկաններն իրենց առջև նետած մի քանի դոլարի դիմաց լծվել են ՀՀ բանակը դեմորալիզացնելու գործին: Դեմոնիզացվում է հայ սպան, անվստահություն է սերմանվում բանակ-հասարակություն օղակում: «Այն, ինչ կատարվում է բանակում, վատ է» կարգախոսը փողի դիմաց ներարկվում է ամենուրեք: Այնինչ՝ իմ օրինակով կարող եմ ասել, որ կյանքիս ամենավառ և ուրախ օրերը բանակում են եղել:
Պետության զավթում
Այս հնարքը բազմաթիվ պետությունների քանդման գործիք է եղել: State capture՝ պետության զավթում եզրույթով Սորոսի վաստակները կազմաքանդում էին Ուկրաինան, Վրաստանը: Երկու երկրներն էլ շատ արագ կանգնեցին պատերազմների և արյունահեղությունների առաջ:
Ի դեպ, արյունահեղությունների մասին. Սորոսի վաստակները վախկոտ են: Նրանք սիրում են արյուն հեղել, բայց ոչ իրենցը՝ ուրիշինը: Նրանք սիրով կհեղեն ձեր ու ձեր երեխաների արյունը: Բայց սորոսականները նույնիսկ ամենավտանգավոր ցույցերից ու բախումներից դուրս են գալիս առանց որևէ քերծվածքի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ փորձել է հրապարակային հերքել Սորոսի գործակալական ցանցի առնչությունը 2018 թվականի հեղափոխության հետ: Սակայն այդ կապի մասին ամենուր և միշտ խոսում է Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը: Սորոսի գրասենյակի ղեկավարն ամեն առիթով հայտարարում է, որ եթե տարիներ շարունակ հետևողականորեն չաշխատեին սորոսականներն, ապա որևէ հեղափոխություն չէր լինի: Այնպես որ՝ հեղափոխության՝ Սորոսի մասնաբաժնի մասով վարչապետը, ճիշտ կլիներ, իր խոսքերը համաձայնեցներ Լարիսա Մինասյանի հետ:
Հանուն արդարության՝ պետք է նշեմ, որ 28.02.2019թ. Իրանի Սպահան քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է հետևյալ խոսքերը.
«Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:
Առ այսօր որևէ մեկը չգիտի, թե որ գործակալների մասին էր խոսում վարչապետն Իրանում: Ելույթս ցանկանում եմ եզրափակել պարսիկ կինոռեժիսոր Մորթեզա Ավինիի (1947-93թթ.) խոսքերով, որոնք վերաբերվում են կեղծավոր սորոսականներին.
-Երբ նրանք քեզ վիրավորում են՝ «խոսքի ազատություն» է,
-Փորձում ես պատասխանել՝ «անկրթություն» է,
-Եթե նրանք են քեզ հարցեր ուղղում՝ «ազատամտություն» է,
-Երբ ինքդ ես փորձում հարցեր տալ՝ արդեն «հարցաքննություն» է,
-Նրանք սուտ և կեղծիք են տարածում՝ «ճշմարտության փնտրտուք» է,
-Փորձում ես արդարանալ՝ «ստախոս» ես հռչակվում,
-Բացահայտ ծաղրում են քեզ՝ «կառուցողական քննադատություն» է,
-Փորձում ես պատասխանել՝ «անհանդուրժողականություն» է,
-Նրանք քեզ սպառնում են՝ կնշանակե «ինքնապաշտպանություն» են դրսևորում,
-Ինքդ ես փորձում պաշտպանել տեսակետդ՝
դառնում ես «ատելություն ու բռնություն հրահրող»: