Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը 2020-ին ստացել է ավելի քան 3,7 մլն դրամ պարգևավճար։ Այս մասին գրում է Tert.am-ը:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 8,00, այսինքն՝ նրա ամսական աշխատավարձը կազմում է 529 120 դրամ: Հետևաբար՝ Գևորգյանի տարեկան աշխատավարձը կազմում է 6 349 440 դրամ:
Հայտարարագրում Գևորգյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 10,115,921 դրամ, այսինքն՝ 2020-ի ընթացքում պարգևատրվել է 3,766,481 դրամով:
Որպես 2020-ի տարեվերջին առկա փոխառության գումար՝ Գևորգյանը հայտարարագրել է 3,9 մլն դրամ, առկա բանկային հաշիվ՝ 600 000 դրամ։