կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-08 14:54
Քաղաքական

Մանե Գևորգյանը համաձայն է Ալիևի հետ. Politik.am

Մանե Գևորգյանը համաձայն է Ալիևի հետ. Politik.am

Politik.am-ը գրում է. Ադրբեջանի իշխանությունները շարունակում են նվաստացնել Փաշինյանին, իսկ նա հակառակվելու փոխարեն «թուլացել և հաճույք է ստանում»։ 

Հայաստանի իշխանությունները դակում և հիմնավորում են Ադրբեջանի իշխանությունների բոլոր այն պահանջներն ու պնդումները, որոնք հնչում են պատերազմի դադարից հետո։

Նոյեմբերի 9-ին խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին և զոհերի բոլոր մարմինները։ Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ չմնաց այդ պահանջին, այլև նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ հայ զինվորների գերեվարեց, որոնց հրաժարվեց համարել ռազմագերիներ։

Ինչպես ցույց տվեց ժամանակը, Հայաստանի իշխանությունները ևս համաձայն են, որ նոյեմբերի 9-ից հետո գերի ընկածները ռազմագերիներ չեն։ Երեկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն, ըստ էության, հաստատեց ադրբեջանական այս թեզը․ «Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում»,-արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ ասել է վարչապետի մամուլի խոսնակ Գևորգյանը։

Ինչպես տեսնում եք Գևորգյանը ընդունում է, որ Ադրբեջանում մենք «այլ պահվող անձիք» ունենք, ովքեր ռազմագերիներ չեն։