Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-11-11 18:04
Քաղաքական

Նույնիսկ զինված ուժերի 10 տոկոսը չի օգտագործել դավաճանը ու հիմա հանձնում է մեր հողերը․ Զարուհի Փոստանջյան

Հենց հիմա  Նիկոլը պետք է դադարի գործել, որ մենք կարողանանք վերականգնել մեր դիրքերը. 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դասալիքներ ենք ունեցել, ինչի արդյունքում էլ նման իրավիճակի առաջ ենք կանգնել, նա «սուտ ու աննորմալ ելույթներ» որակեց դա:

«Նույնիսկ զինված ուժերի տասը տոկոսը չի օգտագործել դավաճանը ու հիմա հանձնում է մեր հողերը։ Այս ստոր արարածը գործարքի մեջ է մտել թուրքերի հետ ու վաճառել է նաև Շուշին։ Մեր ազգի միլիարդավոր դոլարներով, Շուշիի վերականգնման հիմնադրամով կառուցված Շուշին ծախել է այս ստոր արարածը»,- նշեց Փոստանջյանը։

Yerkir.am-ի հարցին, թե իրավական առումով հնարավո՞ր է բեկանել այդ փաստաթուղթը, նա պատասխանեց. «Այդ որոշումն առ ոչինչ է։ Իմ բոլոր ընկերները, բարեկամները, որոնք այս պահին ռազմաճակատում են, հավաստիացնում են, որ մենք հնարավորություն ունենք վերականգնելու կորցրածը»։

Լիլիթ Եղիազարյան

Ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում: