|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Իմ անձնական կարծիքով Նիկոլ Փաշինյանի արարքը դավաճանություն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, ԱԺ բակում լրագրողների եւ քաղաքացիների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Իմ անձնական կարծիքով դա պետական դավաճանություն է, քրեական օրենսգրքում պետական դավաճանության հանցակազմը ուրիշ շարադրանք ունի, բայց իմ անձնական կարծիքով պետությունը սենց ղեկավարել, դա պետական դավաճանություն է»,-ասաց նա:
ԱԺ բակում հավաքված ցուցարարներից մեկն էլ ասաց, թե ինչու չկա հիմա Նիկոլ Փաշինյանը, ինչպես Մարտի 1-ին, հիմա էլ թաքնվել է:
«Կարո՞ղ ենք ասել, որ դատախազը ռոզիսկ տա վարչապետին, որ գա ու մեզ պատասխան տա»,-ասաց նա: