Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հովիկ Աբրահամյանը չի կարող խուսափել Տիգրան Սարգսյանի կառավարությանը գնահատականներ տալուց, որովհետեւ, ի վերջո, գործող կառավարության արդարացումը պետք է լինի նախորդի անհաջողությամբ պայմանավորելը. լրագրողներին այսօր ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:
Բանախոսը պարզաբանեց, որ նոր վարչապետը ցանկացած քայլ, որ պետք է անի, եւ որը նույնիսկ մի փոքր չստացվի, պետք է փորձի պայմանավորել նախորդ կառավարության գործունեությամբ, թե` տեսե'ք' նախկինում ինչ է եղել:
«Ես համոզված եմ, որ նման դեպքեր ավելի շատ են լինելու, եւ դա կլսենք ոչ միայն Հովիկ Աբրահամյանից, այլեւ գործող կառավարության շատ այլ անդամներից եւս, ովքեր կառավարության անհաջաողությունները կփորձեն արդարացնել' բացասական գնահատական տալով նախորդ կառավարությանը: Իրենց պահվածքից ու մոտեցումներից եմ դա զգում, եւ, ի վերջո, մի հանգամանք կա' թե ինչպես պետք է արդարացնեն իրենց անհաջողությունները: Իսկ որ կառավարությունը չի կարողանալու այս ծրագրով նախատեսված խնդիրները լուծել, դա արդեն ակնհայտ է դառնում»,- նշեց Վահագն Խաչատրյանը: