կարևոր
3307 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-07 23:55
Աշխարհ

Միացյալ Նահանգներ անօրինական կերպով 21 միլիոն մարդ է ժամանել. ԱՄՆ նախագահ

Միացյալ Նահանգներ անօրինական կերպով 21 միլիոն մարդ է ժամանել. ԱՄՆ նախագահ

Միացյալ Նահանգներ անօրինական կերպով 21 միլիոն մարդ է ժամանել: Նրանց թվում կան մարդասպաններ, բռնաբարողներ և թմրավաճառներ, Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք մարդկանց են սպանում։ Իսկ սահմանային անվտանգության մեր թիմն այս պահին մեծ աշխատանք է կատարում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Աղբյուրները, որոնք ծանոթ են Թրամփի զանգվածային արտաքսման խոստումների կատարմանը, հայտնել են, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) տեղական գրասենյակներին ամբողջ երկրում հանձնարարվել է ուժեղացնել իրենց կանոնավոր գործողությունները՝ ավելի շատ ներգաղթյալներ ձերբակալելու համար: Ըստ նրանց՝ այս գործողություններին կարող են ներգրավվել այլ գերատեսչությունների դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Բացի դրանից, դաշնային գործակալները ամեն շաբաթ կթռչեն երեքական քաղաք՝ ավելի լայնածավալ գործողություններ իրականացնելու համար:

Կիրակի ICE-ի տնօրենի պաշտոնակատար Քալեբ Վիտելլոն ICE-ի դաշտային գրասենյակի ղեկավարներին հրահանգել է ամենօրյա ձերբակալությունները ավելացնել 1200-1500 մարդու:

Աղբյուրներից մեկն այդ թիվը նկարագրել է որպես թիրախ, որը նախատեսված է մոտիվացնելու համար, մինչդեռ մյուսն ասում է, որ դա քվոտա է, և որ գործակալները կարող են տուգանվել այն չկատարելու համար: The Washington Post-ը նախ հաղորդել է, որ ICE-ին հանձնարարվել է ձերբակալել 1200-1500 ներգաղթյալների՝ որպես օրական քվոտա:

Հրամանի արդյունքում գործակալներն այժմ ավելի շատ ներգաղթյալների են ձերբակալում, որոնք քրեական անցյալ չունեն, «զուգընթաց ձերբակալություններ» են կոչվում: