|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 114-ի. հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը: Ավերվել է մոտ 20 տուն և 17 շենք:
«Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի արդյունքում զոհվել է 114 մարդ, վիրավորվել՝ 1035-ը, նրանցից 137-ը շարունակում են բուժվել հիվանդանոցներում: Երկու ավերված շենքերի փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկրաշարժից հետո գրանցվել է 1713 հետցնցում: