կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-29 21:49
Հասարակություն

Գետանցի ժամանակ ձիերին... փոխում են. Ս. Սրապիոնյան

Գետանցի ժամանակ ձիերին... փոխում են. Ս. Սրապիոնյան
Բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը գրում է.
 
«Ճիշտ չէ կամ արդեն հնացած է շատ հայտնի ասույթը, թե՝ «Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում»։ Եթե ձիու մեկ ոտքը ջարդված է, աչքերից մեկն էլ կուրացած, մանավանդ եթե գլուխն էլ այնպես է վնասված, որ նա կորցրել է ծանծաղուտը գտնելու իր ձիական բնազդը, ապա գետանցելիս ձին փոխելը ուղղակի պարտադիր է։ Այլապես ձին դեպի խորխորատ կտանի գումակն էլ, գումակատիրոջն էլ ու կկործանի»։