ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման մասին:
Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն` մենք ողջունում ենք։
Հիշեցնեմ՝ օրեր առաջ հրապարակած 16 կուսակցությունների առաջարկը միտված էր հենց նման հանդիպումների համար լավագույն ձևաչափի և շահագրգիռ քննարկումների միջոցով իրավիճակում բեկում մտցնելու համար անհրաժեշտ մեխանիզմի մշակմանը։
Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է»։