Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական Urfanews.com կայքը անդրադարձել է Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցուն: Կայքը նշում է, որ պետք է այնպես անել, որ Գերմուշի եկեղեցին, որն օրըստօրե ավերվում է, վերանորոգվի և ծառայի զբոսաշրջային նպատակներով: Եկեղեցին վերջին անգամ նորոգվել է 1881 թ. Հակոբ Արդվիսյանի կողմից:
Գերմուշի եկեղեցին 19-րդ դարում կառուցել են 7 հայ եղբայրներ: 1915 թվականից հետո, երբ գյուղում այլևս հայ չի մնացել, եկեղեցին լքվել է, դարձել կիսավեր: Գերմուշի եկեղեցին, որի իսկական անունը Սբ Աստվածածին է, գտնվում է Ուրֆայի նահանգի Հալիլիյե շրջանում գտնվող Գերմուշ թաղամասում:
Հայտնի է, որ 1895թ. դեկտեմբերի 29-ի կեսօրին Ուրֆայում թուրքերը, խմբվելով Սբ Աստվածածին եկեղեցու առջև, որտեղ ապաստան էր գտել շուրջ 3.000 հայ, հիմնականում՝ կանայք ու երեխաներ, կոտրում են եկեղեցու դուռը, սակայն տեսնելով, որ շատ ժամանակ կկորցնեն հայերին մեկ առ մեկ սպանելու համար, եկեղեցու բակում դրված 50 արկղ նավթը լցնում են տաճարի վրա՝ հրի ճարակ դարձնելով այն, միաժամանակ ողջակիզելով այնտեղ ապաստանած բնակչությանը: