Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ջավախքի գրեթե բոլոր բնակավայրերում անցկացվում են հանգանակություններ, որոնց ընթացքում տարրաբնույթ օգնություն՝ դրամական միջոցներ, սննդամթերք, հագուստ եւլն է հավաքվում Արցախի համար: Ընդ որում օգնություն են փոխանցում ոչ միայն Ջավախքում ապրողները, այլեւ այլ երկրներում բնակվող ջավախքցիները:
Դժվար է թվարկել բոլորը, եւ մենք ի սկզբանե ներողություն ենք խնդրում այն գյուղերից, որոնց անունը դեռ չենք տվել: Հրապարակում ենք միայն վերջին ժամերի մի քանի լուրեր:
Ախալցխայից եւ շրջանի գյուղերից Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցված 21,000 US$:
Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղից Հայաստան համահայկական հիմնադրամին է փոխանցված 5,011 US$:
Մի խումբ ջավախքցի գործարարներ, որոնք չեն նշել իրենց անունը, Արցախ են հասցրել 50 տոննա կարտոֆիլ: ԼՂՀ կառավորությունը գրավոր շնորհակալություն է հայտնել նրանց:
Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանի հոգևոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը հաղորդում է, որ 57.000 US$ են նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին, մեր բանակին: Նա նշում է, որ միջոցները հավաքել են Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում ու Ծալկայում: Բացի գումարային աջակցությունից նաև Արցախից եկած բնակիչներին տրամադրվել է մթերք և հագուստ:
Խանդո գյուղի դրամահավաքի առաջին փուլում հավաքված գումարի երկրորդ մասը որը կազմեց 6000 US$, փոխանցվել է Ջավախք հիմնադրամի հաշվին, որտեղից կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին ։ Այս փոխանցումից հետո կրկին շարունակվում է դրամահավաքը, և արդեն հավաքվել է 10000 լարիից ավել գումար։
Սամշվիլդե գյուղի բնակչությունը հավաքել է 1430 US$ (գյուղը գտնվում է Թետրիծղարոյի շրջանում):
Աղբյուրը՝ Ջավախքմեդիա