|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նամակ է հղել Սենատին՝ խնդրելով 70 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին և Արցախին:
Հանձնախմբի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հանձնախումբը նման խնդրանք է ներկայացրել` բաց նամակով, Սենատի՝ 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին:
Նամակն ուղարկվել է ԱՄՆ Սենատի հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանի կողմից, որում խնդրում են տրամադրել 6 միլիոն դոլար Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար` Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն: