|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում: Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ վերջին 2-3 օրերին որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է, բայց այդ թվերն անհանգստացնող չեն:
Այս պահին ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսով պայմանավորված հեռավար ուսուցման են անցել Ախուրյանի 2-րդ դպրոցում և Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցում՝ 1 դասարան։
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 478 է, նրանցից 110-ը դրական ախտանիշներով են: Սեպտեմբերի 25-ին Երևան է տեղափոխվել 7 վարակված: