|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 2 ամիսներին նկատվում է քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն։
Հիվանդությանը բնորոշ է սեզոնայնությունը. առավել հաճախ հանդիպում է աշնան-ձմռան ամիսներին և նվազում է ամռանը, ինչպես նաև ունի օրինաչափություն կրկնվելու՝ 4-7 տարին մեկ։
Այն բնորոշվում է նշաբորբով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ, մանր կետավոր ցանով։ Քութեշի հարուցիչը գրամդրական, Ա խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտակոկն է։
Ի տարբերություն կարմրուկի և ջրծաղիկի` սովորաբար անձը վարակվում է հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում: Հարուցիչները կարող են փոխանցվել նաև առարկաների միջոցով (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն):
Գաղտնի շրջանը տևում է միջինը 2-7 օր, այն կարող է կրճատվել մինչև 1 օր և նույնիսկ մի քանի ժամ և երկարաձգվել մինչև 12 օր:
Կանխարգելիչ միջոցառումներ
Հիվանդին անհրաժեշտ է մեկուսացնել, սահմանափակել շփումը հիվանդի հետ, առանձնացնել նրա սպասքը ընդհանուրից և օգտագործումից հետո պարտադիր ենթարկել ախտահանման: Քութեշի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում: