|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
«Հայ ֆեստ» թատերական և «Ջազ ֆեստ» երաժշտական միջազգային փառատոների տեխնիկական տնօրեն Արտյոմ Նաղդյանը նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
«Նաղդյանը մեր լավագույն կառավարիչներից է, ահռելի փորձառություն ունեցող անձնավորություն է, որովհետև մի շարք միջազգային նախագծերի հանգույցում է կանգնած եղել և շարունակում է լինել: Նա ժամանակակից հայացքների տեր, երիտասարդ և արտակարգ սրամիտ անձնավորություն է»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
Ըստ նրա՝ շուտով լսելու ենք պետական ֆիլհարմոնիայի նոր կոնցեպտի, նոր ուղու, նոր հրամայականի մասին: «Չափազանց կարևոր է, որ իմանանք, թե յուրաքանչյուր կառույց ինչ առաքելություն ունի մեր մշակութային իրականությունում»,- նշեց փոխնախարարը: