|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Գագիկ Ծառուկյանի հրամանով` Իվետա Տոնոյանը նշանակվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն:
Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ինքը` Իվետա Տոնոյանը` հավելելով, որ լրանում է հիմնադրամի գործունեության 15 տարին: Նա նշեց նաև, որ այժմ էլ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է, ինչպես նաև` «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենը: Հիշեցնենք, որ մինչ այս հիմնադրամի տնօրենն էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ով իր քաղաքական գործունեությունը պասիվացրեց ԲՀԿ-ի և կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած` փետրվարյան քաղաքական զարգացումներից հետո: Տեղեկացնենք նաև, որ, մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների համաձայն, Վահե Հովհաննիսյանն առաջիկայում որևէ նշանակալի պաշտոն կստանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում: