|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հաջորդ շաբաթվանից Ավստրիայում փակ տարածքներում հանդիպումները կսահմանափակվեն 10 հոգով, կխստացվեն նաև ռեստորաններին ներկայացվող պահանջները՝ կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման հետևանքով. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ կանցլեր Քուրցի հայտարարությանը հղումով:
Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք ոչ հաճելի սահմանափակումներ են, բայց դրանք անհրաժեշտ են, որպեսզի, հուսով եմ, խուսափենք երկրորդ խիստ կարանտինից»:
Այսպիսով՝ սեպտեմբերի 21-ից երկրում արգելվելու է հավաքվել փակ տարածքներում ավելի քան 10 հոգով:
Բացի այդ՝ ռեստորաններն ու բարերը ստիպված կլինեն հաճախորդներին սպասարկել միայն սեղանիկների շուրջը, իսկ «դիմակի ռեժիմը» կտարածվի նաև շուկաների վրա: