|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողները ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին հարցրեցին, թե ՀՀԿ-ն կմասնակցի՞ քաղաքացիների նախաձեռնած այն բողոքի ցույցին, որը կկազմակերպվի մայիսի 27-ին` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:
Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Հարցը մտահոգում է բոլորին, այդ թվում` իշխանությանը: Հոսանքի թանկացումը ոչ միայն կբերի սպառման ծավալների նվազման, այլև բացասական հետևանքներ կունենա տնտեսական ակտիվացման վրա, որը պետք մտահոգիչ լինի հենց ՀԷՑ-ի համար: Կարծում եմ, որ Հանրապետականը միտինգային տրամադրություններ չի ունեցել և մտահոգիչ հարցերը միտինգներով չի արտահայտել»: Նա հավելեց, որ իր համար միակ հիմնավոր փաստը հոսանքի գնի թանկացման դեպքում արժույթի տատանումներն են:
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարար երվանդ Զախարյանի կողմից հնչեցված այն հայտարարությանը, որ ՀԷՑ-ը գողություն է արել, պատասխանեց. «Գողության համար ոչինչ ասել չեմ կրող, քանի որ փաստեր չունեմ, բայց տեղին են այն մտահոգությունները, որ ՀԷՑ-ում կա անարդյունավետ կառավարում»:
Հարցին, թե ՀՀԿ-ն մտավախություն չունի՞, որ հոսանքի գնի բարձրացման դեմ հնարավոր է` եռյակ կամ քառյակ ձևավորվի՝ ընդդեմ իշխանության, Մելիքյանը պատասխանեց, որ նման բաները ՀՀԿ-ի համար մտահոգիչ չեն: