|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Առնվազն չորս մարդ է զոհվել սեպտեմբերի 10-ի երեկոյան Աֆղանստանի Խոստի նահանգում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցչին. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս ութ մարդ վիրավորվել է: Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ պատահարի մանրամասներ առայժմ չեն հայտնում: